Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Բակո Սահակյանն Արցախի նախագահի պաշտոնը կստանձնի սեպտեմբերի 7-ին

Բակո Սահակյանն Արցախի նախագահի պաշտոնը կստանձնի սեպտեմբերի 7-ին
05.09.2017 | 21:16

Սեպտեմբերի 7-ին ԼՂՀ ԱԺ-ում կգումարվի հատուկ նիստ, որի ընթացքում Բակո Սահակյանը կստանձնի նախագահի պարտավորությունները՝ հայտարարել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

«Արցախի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրապետության նախագահն իր պաշտոնը ստանձնում է գործող հանրապետության նախագահի լիազորությունների ավարտի օրը՝ ԱԺ հատուկ նիստում՝ Սահմանադրությամբ սահմանված կարգով տրված երդմամբ: Հաշվի առնելով հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձման համար Սահմանադրությամբ նախատեսված ժամկետը և «ԱԺ կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 149-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջները՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված ԱԺ հատուկ նիստը գումարվելու է 2017-ի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12:00-ին` Ազգային ժողովի նիստերի դահլիճում»,- ասվում է Աշոտ Ղուլյանի հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 717

Մեկնաբանություններ